USD
EUR
RUB

Լարված առաջնության արդյունքները

 
 

Հունվարի 28-ին, Երևանում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեց շուրջ 87 մարզիկ։ Հայաստանի այս առաջնությանը մասնակցում էին բոլոր ուժեղագույն ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից և Վարշամ Բորանյանից։ Արթուրին մրցաշարին մասնակցելուց ազատել էր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ Վարշամը վնասվածք ուներ։

Առաջնությունն անցկացվեց նոր կանոններով՝ 10 քաշային կարգերում։ Լարված ստացվեց հատկապես 77 կգ քաշային կարգի եզրափակիչը, որում գոտեմարտեցին Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը։ Գոտեմարտի վերջին վարկյաններին Չալյանին հաջողվեց փոխադրել Արսենին, վաստակել 2 միավոր, գոտեմարտն ավարտել 5։2 հաշվով ու դառնալ Հայաստանի չեմպիոն։

Եվս մեկ դիտարժան հակամարտություն եղավ 87 կգ քաշային կարգի եզրափակչում, որտեղ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հանդիպեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանին և կարողացավ 7։1 հաշվով վստահ հաղթանակ տանել։ 

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ լավ մարզավիճակում է գտնվում․ 

«Այսուհետ պատրաստվելու եմ հետագա մրցաշարերին։ Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ որոշմամբ։ Նախընտրեցի մեր առաջնությունը, ուրիշ երկրում միջազգային մրցաշարի մասնակցելու փոխարեն»,- ասաց ըմբիշը։

Մաքսիմը մանրամասնեց նաև 87 կգ քաշային կարգում հանդես գալը (մինչև այս ըմբիշի հիմնական քաշային կարգը եղել է 85-ը, իսկ 2017-ին Փարիզում աշխարհի չեմպիոն դարձավ 80 կգ քաշային կարգում)։

«Այս քաշային կարգը նորություն չէր ինձ համար, մինչ այս 85-ում եմ մասնակցել և տարբերություն շատ չկար։ Հետագայում կորոշեմ, երևի այս տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հանդես գամ 82 կգ քաշային կարգում, իսկ մյուս տարվանից` 87 կգ, որպեսզի նախապատրաստվեմ Օլիմպիական խաղերին»,- եզրափակեց Մանուկյանը։

Հայաստանի առաջնության 10 քաշային կարգի մրցանակակիրներին ներկայացնում ենք ստորև․

55 կգ քաշային կարգ` 1․ Նորայր Հախոյան 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան

60 կգ` 1․ Արմեն Մելիքյան 2․ Գևորգ Ղարիբյան 3․ Արարատ Մանուչարյան 3․ Գևորգ Մելիքյան

63 կգ` 1․ Սլավիկ Գալստյան 2․ Հրաչյա Պողոսյան 3․ Արթուր Գալստյան

67 կգ` 1․ Կարեն Ասլանյան 2․ Ասլան Պողոյան 3․ Արսեն Կալաչյան 3․ Ավետիք Գրիգորյան

72 կգ` 1․Արման Բաղդասարյան 2․ Հրանտ Կալաչյան 3․ Գևորգ Դոխալյան 3․ Արտավազդ Վարդանյան

77 կգ` 1․ Կարապետ Չալյան 2․ Արսեն Ջուլֆալակյան 3․ Գևորգ Թադևոսյան 3․ Սերյոժա Բերնեդյան

82կգ` 1․ Էդուարդ Սարգսյան 2․ Սարգիս Քոչարյան 3․ Էրիկ Էլոյան

87կգ` 1․ Մաքսիմ Մանուկյան 2․ Արթուր Շահինյան 3․ Շալիկո Սողոմոնյան 3․ Գեղամ Թորգոմյան

97 կգ` 1․ Վաղինակ Մինասյան 2․ Կարեն Աբգարյան 3․ Նարեկ Դարբինյան

130 կգ` 1․ Էդգար Խաչատրյան 2․ Հակոբ Թադևոսյան 3․ Մոսկով Մղդեսյան

Լրահոս
Ռոնալդուն որպես պատիժ դատարանից պայմանական ժամկետ է ստացել Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց» Մխիթարյան. «Կվերադառնամ ուժով և էներգիայով լի» Բոատենգը վարձակալությամբ հանդես կգա «Բարսելոնա»-ում «Արսենալ»-ն ուզում է վարձակալել Խամես Ռոդրիգեսին Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը հայտնի է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկավ Ցիցիպասը Լևոն Աղասյանը` միջազգային մրցաշարի հաղթող Մարիա Գևորգյանը` Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը Սևիլիայի բաց մրցաշարում գրավեց 2-րդ տեղը «Արսենալ»-ը և ՀՖՖ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին «Ինտերը» և «Ռոման» հետաքրքրվում են Դուվան Սապատայի ծառայություններով Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա NBA G լիգայում Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է «Չելսի»-ին Ազարին «Ռեալ»-ին կվաճառի 100 միլիոն եվրոյի դիմաց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը Շախմատի Հայաստանի կանանց առաջնության առաջատարն անփոփոխ է Շախմատի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրում հաղթանակ տարան 2 գրոսմայստեր Մխիթարյանը հաջորդ շաբաթ շարք կվերադառնա Ֆելաինին կարող է տեղափոխվել Չինաստան Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է երկրորդ խաղում Շարապովան Ավստրալիայի բաց առաջնությունից դուրս թողեց գործող չեմպիոնին Ֆուտբոլի հավաքականի մարզիչները եղել են «Ռեալ»-ի մարզաբազայում Ֆեդերերը առանց մեծ դժվարության մտավ 4-րդ շրջան. AusOpen Մարիա Գևորգյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը. շախմատ «Արթիկ»-ը կարողացով կոտրել «Արցախ»-ի դիմադրությունը միայն վերջին րոպեներին Արման Փաշիկյանն ամրապնդվում է առաջատարի դիրքում «Միլանը» կարող է վարձակալել Բաթշուային, եթե Պենտեկի տրանսֆերը ձախողվի «Արարատ-Արմենիա» նոր ֆուտբոլիստ ունի «Արսենալ»-ը հայտնել է Մխիթարյանի մարզումները վերսկսելու հստակ ժամկետը Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ ՖԻՄԱ-ն լուրջ հակառակորդ է. «Ուրարտու»-ի մարզիչ Էդեն Ազարը ցանկանում է միանալ «Ռեալ»-ին Հիգուայինը «Չելսի» կտեղափոխվի այս շաբաթվա ընթացքում «Արցախ»-ը հրաժարվեց հերթական ֆուտբոլիստից «Չելսի»-ն աշխատանք կառաջարկի Չեխին Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում է «Բանանց»-ը նոր պաշտպան ունի
website by Sargssyan