Հայտնի են «Չելսիից» Ջեկոյի պահանջները

Հայտնի են «Չելսիից» Ջեկոյի պահանջները

«Չելսին» շարունակում է բանակցել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Skysports.com-ից տեղեկանում ենք, որ բոսնիացին չի ընդունել «թոշակառուների» վերջին առաջարկը:

31-ամյա ֆուտբոլիստը լոնդոնցիներից 3,5 տարվա պայմանագիր է պահանջում: Նա նաև ցանկանում է, որ իր տարեկան աշխատավարձը կազմի 5,5 միլիոն եվրո, ինչպես նաև տարատեսակ պարգևավճարներ նախատեսի:

Այսօր բանակցությունների վճռորոշ օրն է: «Չելսին» վստահ է, որ կկարողանա պայմանավորվել «Ռոմայի» հետ, իսկ Ջեկոյի շուրջ հնարավոր է զիջումների գնա: Եթե գործարքը խափանվի, անգլիական ակումբը կկենտրոնանա այլ հարձակվողի տեղափոխության վրա:

Միաժամանակ նշվում է, որ «Ռոմայի» ձախ պաշտպան Էմերսոնի տրանսֆերի շուրջ «Չելսին» համաձայնության է հասել բոլոր կողմերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում