Նոր անուն թոփ-3-ում. «Australian Open»-ի ազդեցությունն ATP-ի վարկանիշի վրա

Նոր անուն թոփ-3-ում. «Australian Open»-ի ազդեցությունն ATP-ի վարկանիշի վրա

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) Ավստրալիայի բաց առաջնությունից հետո ներկայացրել է վարկանիշային նոր աղյուսակը:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն առաջատար Ռաֆայել Նադալի առավելությունը կրճատել է մինչև 155 միավոր: Առաջին հորիզոնական բարձրանալու համար շվեյցարացուն բավական է մասնակցել մարտի սկզբին կայանալիք Դուբայի մրցաշարին։

Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ լավագույն եռյակ է մտել Մարին Չիլիչը, ով «Australian Open»-ում հասել է եզրափակիչ:  Վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ լավագույն տասնյակից դուրս է մնացել Ստեն Վավրինկան, ով Մելբուռնում պարտվել է երկրորդ շրջանում:

Զգալիորեն առաջադիմել են կիսաեզրափակիչ հասած Կայլ Էդմունդը (49-րդ տեղից` 26) և Հյոն Չոնը (58-ից` 29), ինչպես նաև քառորդ եզրափակչում հայտնված Թենիս Սանդրգրենը (97-ից` 55): Նովակ Ջոկովիչը մեկ տեղով առաջադիմել է (14-ից` 13), իսկ Էնդի Մարեյը` նահանջել (19-ից` 20):

ATP-ի լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9 760 միավոր

2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9 605

3 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4 960

4 (3). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) — 4 630

5 (4). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 4 610

6 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 4 060

7 (7). Դավիդ Գոֆեն (Բելգիա) – 3 460

8 (9). Ջեք Սոք (ԱՄՆ) — 2 880

9 (10). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) — 2 815

10 (11). Պաբլո Կարենո Բուստա (Իսպանիա) — 2 705

Հետևեք մեզ նաև Telegram-ում