Տիգրան Եսայանը հեռացավ «Արցախից»

Տիգրան Եսայանը հեռացավ «Արցախից»

«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է ակումբից: Այդ մասին հայտնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը: «Արցախը» հայտարարել է, որ Եսայանի կատարած աշխատանքը բարձր է գնահատում և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում:

Հավելենք, որ Հայաստանի Առաջին խմբի 14 տուրերից հետո «արծիվները» զբաղեցնում են երկրորդ տեղը` առաջատար «Լոռիին» զիջելով 1 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում