Պաշտոնական. Լապորտը` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Լապորտը` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտի տրանսֆերի մասին:

23-ամյա ֆուտբոլիստը «քաղաքայինների» հետ 5,5 տարվա պայմանագիր է կնքել: Անգլիական ակումբը վճարել է ֆրանսիացու հրաժարագինը, որը կազմել է 65 միլիոն եվրո: Բասկերը ևս 5 միլիոն ստանալու են պաշտպանի առաջին ակումբը լինելու համար:

Հատկանշական է, որ եվրոյով հաշվարկի դեպքում «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենաթանկ տրանսֆերը շարունակում է մնալ Կևին Դե Բրյունեն, ում համար 2015 թվականին վճարվել է 74 միլիոն եվրո: Ֆունտ սթերլինգի հաշվարկով Լապորտի գինը կազմում է 57 միլիոն, իսկ բելգիացունը` 55: Սակայն վերջին 2,5 տարվա ընթացքում ֆունտի արժեքը զգալիորեն նվազել է:

Նոր թիմում բասկյան արմատներով ֆուտբոլիստը հանդես է գալու 14 համարի մարզաշապիկով: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 7 միլիոն եվրո:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում