Պաշտոնական. Օբամեյանգը տեղափոխվեց «Արսենալ»

Պաշտոնական. Օբամեյանգը տեղափոխվեց «Արսենալ»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է «Արսենալ»: Այդ մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

«Զինագործները» և գաբոնցին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել: «Արսենալը» հայտարարել է, որ դա ակումբի տրանսֆերային նոր ռեկորդն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը կազմելու է 63 միլիոն եվրո: Նոր թիմում 28-ամյա ֆուտբոլիստը խաղալու է 14 համարի մարզաշապիկով: Հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմելու է 10 միլիոն եվրո:

Օբամեյանգը «Բորուսսիայում» էր խաղում 2013 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 213 հանդիպման, որոնցում 172 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում