USD
EUR
RUB

Ի՞նչ է Զիդանն ասել իր ֆուտբոլիստներին «Յուվենտուսի» հետ եզրափակչի ընդմիջմանը

 
 

Կայացել է Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում տոնած չեմպիոնությանը նվիրված «Դուոդեսիմայի սիրտը» («En El Corazón De La DuoDécima») ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում ներկայացված է «Յուվենտուս» - «Ռեալ» եզրափակչի ընդմիջման ժամանակ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքը, որի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Սա եզրափակիչ է։ Մենք գիտենք, որ սա բարդ հանդիպում է նաև նրանց համար։ Մեզ համար ամենակարևորը պաշտպանությունում ավելի ագրեսիվ լինելն է։ Բայց ի՞նչ իմաստով ագրեսիվ։ Մեզ զգուշացումներ, քարտեր հարկավոր չեն, այլ պետք է ճիշտ պահին անհրաժեշտ դիրքում լինել, իրար մոտ լինել, մեկը մյուսի կողքին և ագրեսիվ։ Պետք է ագրեսիվ լինենք նաև առանց գնդակի։

Նրանք խաղում են 4-4-2 դասավորությամբ՝ Ալվեսը մեկ դարպասի մոտ, Մանջուկիչը՝ մյուս։ Մեզ հարկավոր է այնպես անել, որ նրանք նահաջեն։ Իսկո՛, երբ մենք պաշտպանվում ենք, դու 4-4-2-ի դեպքում պետք է ձախից խաղաս, իսկ հետո երբ գնդակը մեզ մոտ է՝ կենտրոնին ավելի մոտ։ Բայց մի՛ մոռացիր՝ երբ գնդակը մեզ մոտ է, կարևորը համբերատար լինելն է։ Խաղում ենք ավելի արագ և եզրերով, իսկ Մարսելոն և Դանին՝ ավելի բարձրից։ Երբ գնդակը մեզ մոտ է, նրանք իրենց կիսադաշտից պետք է պաշտպանվեն։ Գրոհում ենք Մարսելոյի և Դանիի օգնությամբ, իսկ հետո երկրորդ ալիքը՝ Լուկան ավելի բարձրից, իսկ Իսկոն՝ մեկ եզրից մյուսը։ Հետո պետք է եզրափակել գրոհները՝ Կրիշն առջևից, Կարիմը՝ հետևից, կամ հակառակը։ Ինչպե՞ս ենք փորձել այս շաբաթվա ընթացքում՝ մեկ եզրը, հետո մյուսը, հոպ և գոլ։ Եզրեր, կենտրոն, փոխանցում և գոլ։ Պետք է հնարավորինս «ձգվենք» դաշտի երկարությամբ և ռիթմ հաղորդենք։ Պետք չէ խաղալ կենտրոնում, պետք է մեկ եզրից մյուսը փոխանցել, մի փոքր ավելի շատ աշխատել պաշտպանությունում և վերջ։ Շարունակում ենք աշխատել, որովհետև սա եզրափակիչ է, պետք է համբերատար լինել, լուրջ խաղալ և մտածել, որ գոլը կլինի։ Պայմանավորվեցի՞նք։ Դե ուրեմն՝ առաջ»։

Զիդանի խոսքի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ, իսկ ամբողջական ֆիլմը՝ այս։

 

Լրահոս
«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) «Բարսելոնան» հաղթեց առաջնության վերջին խաղում (տեսանյութ) Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը «Ռեալն» Իսպանիայի առաջնությունն ավարտեց ոչ-ոքի արդյունքով (տեսանյութ) «Այնտրախտը» հաղթեց «Բավարիային» և դարձավ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ) Անգլիայի գավաթ․ «Չելսին» եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ) Հայաստան-Մոլդովա հանդիպման սկզիբը՝ ժամը 19:00-ին Հայաստանի հավաքականը 98-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում Եվրոպա լիգա․ «Ատլետիկոն» եզրափակչում հաղթեց «Մարսելին» (տեսանյութ) «Գանձասար Կապանը»՝ Հայաստանի գավաթակիր (տեսագրություն) «Բարսելոնայի» և Բուսկետսի միջև տարաձայնություն է առաջացել Գրիզման․ Շատ եմ ցանկանում հաղթել Եվրոպա լիգայում «Տոտենհեմն» ու Պոչետինոն չեն կարողանում համաձայնության գալ Տուխել․ Հպարտությամբ միանում եմ մեծագույն ֆուտբոլային ակումբին ԱԱ-2018․ Հրապարակվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը «Յուվենտուսը» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Լա լիգա․ «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ) «Ռեալը» ջախջախեց «Սելտային», Բեյլը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական Արդա Թուրանը որակազրկվել է 16 խաղով (տեսանյութ) «Մեղմ որոշում է». Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը «Շիրակի» մասին «Ռեալն» արտագնա խաղում պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ) Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենտուսը» ջախջախեց «Միլանին» (տեսանյութ) ԱՊԼ․ «Արսենալը» պարտվեց, «Չելսին» միավորներ կորցրեց, «Ման․ Սիթին» և «Տոտենհեմը» հաղթեցին (տեսանյութ) «Բարսելոնան» ջախջախեց «Վիլյառեալին» (տեսանյութ) Նոյերը կարծում է՝ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը Մոուրինյու․ Ռոնալդուի հետ անհնարինը դառնում է հնարավոր «Բարսելոնան» անարգում է «Ատլետիկոյին»․ մադրիդյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ «Ռեալի»՝ «Սևիլյայի» դեմ հանդիպման հայտացուցակը Սուարեսը խոստովանել է՝ «Բարսելոնայի» երկրորդ գոլի ժամանակ խախտել է կանոնները Վենգեր. Ուժն ու լավատեսությունը Ֆերգյուսոնին կօգնեն արագ ապաքինվել Մարսելո. Ողբերգական ոչինչ չի եղել, ֆուտբոլն այդպիսին է Ռամոս. Մեսսին ընդմիջմանը ճնշել է մրցավարին Ավանդական Կարատեի Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը գալիս է Հայաստան Վիճահարույց որոշումներ, գոլառատ խաղ․ «Բարսելոնան» և «Ռեալը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ) «Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Վերոնային» (տեսանյութ) Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզչի թեկնածուները Զիդան․ «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չկազմելու որոշումը կայացրել եմ ես, ոչ թե ակումբը Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում
website by Sargssyan