«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էվերթոն»
01/02/2018 11:52
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էլիակիմ Մանգալան մրցաշրջանն ավարտելու է «էվերթոնի» կազմում: Լիվերպուլյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ կես տարով վարձակալել է ֆրանսիացիուն:
26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը գրանցվել է տրանսֆերային պատուհանի փակումից մի քանի րոպե առաջ:
«Քաղաքայինները» որոշել են բաց թողնել Մանգալային, երբ ձեռք են բերել մեկ այլ կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտին:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Էլիակիմը մասնակցել է 9 խաղի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում