CAS-ն արդարացրել է ռուս մարզիկներին

CAS-ն արդարացրել է ռուս մարզիկներին

Ռուսաստանը կրկին դարձել է 2014 թվականին Սոչիում կայացած Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկի հաղթող:

Միջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դոպինգ օգտագործելու մեղադրանքով ռուս մի շարք մարզիկների ելույթներ չեղյալ էր հայտարարել և նրանց ցմահ որակազրկել: Այսօր Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ներկայացրել է այդ մարզիկների բողոքարկման հիման վրա իր որոշումը, ըստ որի, նրանցից շատերն արդարացվել են: 28 մարզիկների գրանցած արդյունքները վերականգնվել են, իսկ ցմահ որակազրկումները չեղյալ հայտարարվել:

11 մարզիկների բողոքարկումները բավարարվել են մասնակի: Նրանք ցմահ որակազրկման փոխարեն չեն մասնակցի միայն Փհենչհան-2018-ին, սակայն Սոչի-2014-ում նրանց արդյունքներն անվավեր են ճանաչվել:

Այսպիսով, մեդալային հաշվարկում Ռուսաստանը վերադարձրել է առաջին տեղը: Նրանց հաշվին գրանցված է 29 մեդալ, որոնցից 11-ը ոսկե, 9-ը` արժաթե և 9-ը` բրոնզե: Կրկին երկրորդ տեղ է նահանջել Նորվեգիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում