Լևանդովսկին` Օբամեյանգին. Հաճելի էր մրցակցել քեզ հետ
01/02/2018 17:16
Նմանատիպ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հրաժեշտ է տվել Բունդեսլիգան լքած Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ով Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվել է «Արսենալ»:
«Հաջողություն եմ մաղթում Օբամեյանգին: Հաճելի էր մրցակցել քեզ հետ: Միայն առողջ մրցակցությունն է մեզ ավելի լավը դարձնում»,- իր թվիթերյան էջում գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում գաբոնցին 31 գոլ է խփել, մեկ գնդակով առաջ անցել լեհից ու դարձել լավագույն ռմբարկու: Դրանից հետո Ռոբերտը դժգոհել էր իր թիմակիցներից, որ նրան չեն օգնել հաղթել այդ պայքարում:
Ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին աչքի է ընկել 18 անգամ, իսկ «Բորուսսիայի» հարձակվողը խփել էր 13 գոլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում