Ընկերական խաղեր. Հայտնի է Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը

Ընկերական խաղեր. Հայտնի է Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպում Լիտվայի հավաքականի հետ: Այն կայանալու է Երևանում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ այդ խաղից երեք օր առաջ` մարտի 24-ին Հայաստանի ընտրանին անցկացնելու է մեկ այլ ստուգողական մրցավեճ: Արթուր Պետրոսյանի թիմի մրցակիցն է լինելու Էստոնիայի հավաքականը: Այդ խաղը նույնպես կայանալու է Երևանում:

Հայաստանն ու Էստոնիան վերջին անգամ հանդիպել են ԱԱ-2010-ի ընտրական փուլում: Արտագնա խաղում հայերը զիջել են 0:1 հաշվով, իսկ «Հանրապետական» մարզադաշտում գրանցվել է ոչ-ոքի` 2:2: Այդ խաղում ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլն է խփել Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում