Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» առավելությամբ է մեկնելու «Մեստալիա» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» առավելությամբ է մեկնելու «Մեստալիա» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Վալենսիային»: Կատալոնական թիմը հաղթել է 1:0 հաշվով:

Հանդիպման ընթացքում Էրնեստո Վալվերդեի թիմը հսկայական առավելություն է ունեցել, 17 հարված է կատարել, 12 անկյունային իրացրել, սակայն միայն մեկ անգամ է խոցել Խաումե Դոմենեկի պաշտպանած դարպասը:

67-րդ րոպեին Լիոնել Մեսսին տուգանային հրապարակի ձախ կողմում շրջանցել է երկու ֆուտբոլիստի և բարձրից փոխանցում կատարել հեռավոր դարպասաձողի մոտ գտնվող Լուիս Սուարեսին, ով գլխի հարվածով գրավել է դարպասը:

«Մեստալիա» մարզադաշտում պատասխան խաղը կկայանա փետրվարի 8-ին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում