Միրոտիչը փոխանակվել է

Միրոտիչը փոխանակվել է

«Չիկագո Բուլզը» փոխանակել է թիմի ծանր հարձակվող Նիկոլա Միրոտիչին, ով կարիերան շարունակելու է «Նյու Օրլեանում»: Չեռնոգորական արմատներով իսպանացուց զատ «Պելիկանսը» ստացել է նաև դրաֆտի երկրորդ փուլում ընտրության հնարավորություն,- գրում է nba.com-ը:

Հակառակ ուղղությամբ են մեկնել կենտրոնական Օմեր Աշիկը, պաշտպաններ Թոնի Ալենն ու Ջամիր Նելսոնը, ինչպես նաև դրաֆտի առաջին փուլում ընտրելու իրավունքը: Գործարքի ձևակերպման համար «ցլերը» թիմի կազմից հեռացրել են թեթև հարձակվող Քվինսի Պոնդեքսթերին:

Հիշեցնենք, որ Միրոտիչը մրցաշրջանի առաջին հատվածը բաց է թողել իր թիմակից Բոբի Պորտիսի հետ վիճաբանելու պատճառով: Շարք վերադառնալուց հետո նա միջինը մեկ խաղում վաստակել է 16,8 միավոր և տիրել 6,4 անդրադարձի:

Սպասվում է, որ «Նյու Օրլեանում» 26-ամյա բասկետբոլիստը կդառնա Դեմարկուս Կազինսի փոխարինողը: Վերջինս վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղերի չի մասնակցելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում