Խոշոր տուգանք. Մարեզը կրկին չի ներկայացել «Լեսթերի» մարզմանը

Խոշոր տուգանք. Մարեզը կրկին չի ներկայացել «Լեսթերի» մարզմանը

«Լեսթերի» եզրային հարձակվող Ռիյադ Մարեզը շարունակում է իր գործադուլը, որը նա հայտարարել է ակումբին: 26-ամյա ֆուտբոլիստը երրորդ օրն անընդմեջ չի ներկայացել թիմի մարզմանը: Նա նաև բաց է թողել «Էվերթոնի» դեմ հանդիպումը (1:2):

«Daily Mail»-ը հայտնում է, որ «աղվեսները» նման պահվածքի համար որոշել են պատժամիջոց կիրառել ալժիրցու նկատմամբ: Նա տուգանվելու է 230 հազար եվրոյով:

Մարեզը դժգոհ է անգլիական ակումբի ղեկավարներից, որոնք խոստացել էին նրան բաց թողնել այլ ակումբ, սակայն հունվարի 31-ին հրաժարվել են 74 միլիոն եվրոյի դիմաց նրա տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Սիթիին»:

Ավելի վաղ վինգերը պաշտոնական դիմում էր ներկայացրել «Լեսթերին», որում խնդրել է նրան բաց թողնել այլ ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում