Օլիմպիական խաղերից առաջ Միքայել Միքայելյանի վերջին ելույթը

Օլիմպիական խաղերից առաջ Միքայել Միքայելյանի վերջին ելույթը

Դահուկորդ Միքայել Միքայելյանը հունվարի 28-ից փետրվարի 2-ը, Շվեյցարիայում մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

10 կմ դասական ոճում հայ դահուկորդը 100 մարզիկների մեջ զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը: Սքիաթլոն 10+10 մրցաձևում Միքայելյանը 23-րդն էր:

Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ սա Միքայել Միքայելյանի վերջին մեկնարկն էր: Մի քանի օրից Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում