Հայտնի է Բլինդի` «Ռոմա» չկայացած տրանսֆերի պատճառը

Հայտնի է Բլինդի` «Ռոմա» չկայացած տրանսֆերի պատճառը

«Ռոմայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին պատմել է, թե իտալական ակումբն ինչու է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդի տրանսֆերից:

«3-4 օր առաջ մեզ առաջարկեցին ձեռք բերել Բլինդին: Որոշ վերլուծություններից հետո որոշեցինք, որ նա մեզ չի համապատասխանում: Գլխավոր պատճառներից մեկը գումարային էր»,- իսպանացու խոսքն է մեջբերում goal.com-ը:

Ավելի վաղ Դեյլիի հայրը` Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դանի Բլինդը ցանկություն էր հայտնել, որ որդին միանա «գայլերին», որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանար, քան Մանչեսթերում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը 5 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում