Մխիթարյան․ Ինձ իսկապես դուր է գալիս «Արսենալի» խաղաոճը

Մխիթարյան․ Ինձ իսկապես դուր է գալիս «Արսենալի» խաղաոճը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ «զինագործները» հաղթել են 5։1 հաշվով, իսկ Մխիթարյանը 3 գոլային փոխանցում է կատարել։

-Շատ երջանիկ եմ, սա արժանի հաղթանակ էր։ Պետք է շարունակենք նույն ոգով և հնարավորինս շատ միավորներ վաստակենք։ Մենք գեղեցիկ, հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցինք, սակայն երկրորդ կեսն ավելի բարդ ստացվեց։ Ինձ իսկապես դուր է գալիս «Արսենալի» խաղաոճը։ Աստիճանաբար կփորձեմ ցուցադրել իմ լավագույն խաղը,- ասել է Մխիթարյանը «BT Sport»-ի եթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում