Սուսոյի կրակոցը և Դոնարումայի ինքնագոլը․ «Միլանը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Սուսոյի կրակոցը և Դոնարումայի ինքնագոլը․ «Միլանը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Միլանն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ուդինեզեի» հետ և ոչ-ոքի խաղաց։ 

«Ֆրիուլի» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Սուսոն՝ աչքի ընկնելով տպավորիչ հարվածով։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 68-րդ րոպեին, «Միլանը» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Դավիդե Կալաբրիան։ Թվային առավելություն ստացած «Ուդինեզեին» հաջողվեց խուսափել պարտությունից Ջանլուիջի Դոնարումայի ինքնագոլի արդյունքում, որն արձանագրվեց 76-րդ րոպեին։

Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» 35 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Ուդինեզեն» 33 միավորով 9-րդն է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում