Կլոպ. Եթե ասեմ՝ ինչ եմ մտածում, պատմության ամենախոշոր տուգանքին կենթարկվեմ

Կլոպ. Եթե ասեմ՝ ինչ եմ մտածում, պատմության ամենախոշոր տուգանքին կենթարկվեմ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ տնային խաղում (2:2) մրցավարների աշխատանքից: Հիշեցնենք, որ հանդիպման վերջին 8 րոպեների ընթացքում մերսիսայդցիների դարպասին երկու անգամ 11-մետրանոց է նշանակվել:

«Շատ լարված խաղ էր: Եղան շատ բախումներ, որոնց մրցավարն ուշադրություն չէր դարձնում, սակայն հետո ամենաթույլ հարվածի ժամանակ 11-մետրանոց նշանակեց: Զայրացած եմ, բայց ոչինչ չեմ կարող փոխել: Ի՞նչ անեմ, թերթերի համար վերնագրեր ստեղծե՞մ: Եթե ասեմ այն, ինչ մտածում եմ, ֆուտբոլի պատմության ամենախոշոր տուգանքին կենթարկվեմ:

Երբ ավելացրած ժամանակում 11-մետրանոց ես նշանակում, պետք է 100 տոկոսով համոզված լինես: Չեմ կարող մեղադրել Ջոնաթան Մոսին, որովհետև իր որոշման մեջ վստահ էր եզրային մրցավարը: Առաջին շրջանի խաղում «Տոտենհեմն» արժանի էր հաղթանակին, սակայն այս մրցավեճում մենք պետք է 3 միավոր վաստակեինք»,- գերմանացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում