Նետոյի հետ բախումից հետո Գոդինը երեք ատամ է կորցրել (տեսանյութ)

Նետոյի հետ բախումից հետո Գոդինը երեք ատամ է կորցրել (տեսանյութ)

Լա լիգայի 22-րդ տուրում «Ատլետիկոն» մեծ ջանքերի գնով հաղթել է «Վալենսիային» (1:0):

Երկրորդ խաղակեսի սկզբում մադրիդցիների ավագ Դիեգո Գոդինն օդային պայքարի մեջ է մտել հյուրերի դարպասապահ Նետոյի հետ և արմունկով հարված ստացել դեմքին: «Marca»-ն գրում է, որ ուրուգվայցին այդ հարվածից հետո երեք ատամ է կորցրել: Բրազիլացի ֆուտբոլիստը որևէ պատժի չի ենթարկվել:

Գոդինը չի կարողացել շարունակել խաղը և փոխարինվել է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում