Օզբիլիսն ու Պիզելին կարող են ակումբակիցներ դառնալ

Օզբիլիսն ու Պիզելին կարող են ակումբակիցներ դառնալ

Հայաստանի հավաքականի ու «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում:

Kazfootball.kz-ից տեղեկանում ենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը բանակցում է «Ակտոբեի» հետ և հնարավոր է՝ պայմանագիր կնքի այդ ակումբի հետ:

Ավելի վաղ հայտի է դարձել, որ ղազախական այդ ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` Մարկոս Պիզելիին, ով նախկինում արդեն խաղացել է այդ թիմում: Մարկոսի գործակալն արդեն հաստատել է բանակցությունների առկայությունը: 33-ամյա խաղացողը ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ռաեդում»:

Նշենք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է նաև հոլանդական «Վիտեսը»:

Ընթացիկ մրցաշրջանում Արասը «Բեշիկթաշի» կազմում մասնակցել է ընդամենը մեկ խաղի, որում գոլի հեղինակ է դարձել:

Լուսանկարը` ՀՖՖ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում