Շահին. «Ռեալը» նման էր Հոլիվուդին

Շահին. «Ռեալը» նման էր Հոլիվուդին

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը, ով 2011-2014 թվականների ընթացքում խաղացել է «Ռեալում», պատմել է Մադրիդում իր ստացած տպավորությունների մասին:

««Ռեալը» Հոլիվուդն էր հիշեցնում: Չեմ կատակում: Երբ խաղում ես այդ թիմի կազմում, տպավորություն է կարծես Հոլիվուդում լինես: Այնուամենայնիվ, ինձ համար միշտ պարզ էր, որ իմ տեղը «Բորուսսիայում» է»,- «Deutsche Welle»-ի հետ հարցազրույցում ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Շահինը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչ է անելու կարիերան ավերտելուց հետո.

«10 տարի անց ինձ տեսնում են «Բորուսսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասել է կիսապաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում