Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն բասկետբոլիստների անունները, ովքեր հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:
ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4.Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
5. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
11. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
12. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
13. Սերգեյ Պոլուխին - «Բարս», Ռուսաստան
14. Թերրի Սմիթ - ՀՏՎ, Ֆրանսիա
15. Սթիվեն Էնոք - «Լուիսվիլ» ԱՄՆ
16. Արման Հակոբյան - «Արթիկ»
17.Գեորգի Շախնազարով - «Գորնի» Ռուսաստան
18. Նիկիտա Զախարով - «Ուրարտու»
Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:
Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրաստվել փետրվարի 18-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»: