Ռոյ Ջոնս. Մեյվեզերը լավագույնն է միայն գումար վաստակելով, իսկ բռնցքամարտի արքան ես եմ

Ռոյ Ջոնս. Մեյվեզերը լավագույնն է միայն գումար վաստակելով, իսկ բռնցքամարտի արքան ես եմ

Չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս-կրտսերը հայտարարել է, որ Ֆլոյդ Մեյվեզերին չի համարում պատմության լավագույն բռնցքամարտիկը:

«Ֆլոյդն իրեն պատմության լավագույնն է անվանում, բայց նա նույնիսկ չի կարող համեմատվել իմ նվաճումների հետ: Պարզապես համացանց մտեք և դիտեք իմ ու Մեյվեզերի մենամարտերի լավագույն դրվագները: Ինքներդ կհասկանաք, որ բացարձակապես տարբեր մակարդակներ են:

Ուժերիս ծաղկման շրջանում ես բռնցքամարտի արքան էի: Չէի տեսնում որևէ մեկին, ով ինձ պես կարող էր միջին քաշային կարգից անցնել ծանր քաշայինների հետ մենամարտերին և չեմպիոն դառնալ: Մեյվեզերը պատմության լավագույնն է միայն գումար վաստակելու գործում, իսկ  մենամարտերի արքան Ռոյ Ջոնսն է»,- «Boxingscene»-ի հետ զրույցում ասել է ամերիկացին:

Նշենք, որ փետրվարի 8-ին Ջոնսը կարիերայի հրաժեշտի մենամարտն է անցկացնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում