Փհենչհանում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը

Փհենչհանում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք և հանգրվանել օլիմպիական ավանում:  Արդեն այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել և ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար և հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-25-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում