ՀՖՖ-ի փոխնախագահը հանդիպելու է Դավիդ Յուրչենկոյի հետ

ՀՖՖ-ի փոխնախագահը հանդիպելու է Դավիդ Յուրչենկոյի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայում, որտեղ փետրվարի 15-ից ռուսական «Տոսնոն» հավաք է անցկացնելու: Զրույցի ընթացքում քննարկվելու են Յուրչենկոյի` Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները:

Ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը բազմաթիվ մերժումներից հետո հարկավոր չէ հավաքականին, սակայն հունվարին նշել էր նրան հրավիրելու մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում