Sport.es. Կոնտեն պաշտոնանկ է արվելու «Չելսիից», նրան փոխարինելու է Լուիս Էնրիկեն
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է զրկվել իր պաշտոնից: Sport.es-ը գրում է, որ լոնդոնյան ակումբը թիմի վերջին անհաջողություններից հետո մտադիր է պաշտոնանկ անել իտալացուն:
Անգլիական թիմի ռուս ղեկավարները սկսել են բանակցել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեի հետ և արագ համաձայնության են հասել: Վերջինս պատրաստ է կես տարով գլխավորել «կապույտներին»: Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» մրցելու է հենց «Բարսելոնայի» հետ:
Միաժամանակ skysports.com-ը տեղեկացնում է, որ Կոնտեի պաշտոնանկությունը կարող է հետաձգվել, քանի որ ակումբը ռիսկային է համարում Չեմպիոնների լիգայի պատասխանատու խաղերից առաջ մարզչի փոփոխությունը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում «Չելսին» խոշոր հաշվով երկու անընդմեջ պարտություն է կրել ու նահանջել է 4-րդ հորիզոնական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում