Ղուկաս Պողոսյանը դարձավ լեգիոներ

Ղուկաս Պողոսյանը դարձավ լեգիոներ

«Բանանցի» կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը տեղափոխվել է «Գորոդեա»: 23-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել բելառուսական թիմի հետ,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Հայ կիսապաշտպանը արդեն մասնակցել է «Սլուցկի» դեմ ընկերական խաղին, որում գոլի հեղինակ է դարձել:

Հիշեցնենք, որ Պողոսյանը հանդես է եկել նաև «Փյունիկի» ու «Շիրակի» կազմում: Հայաստանի առաջնություններում նա մասնակցել է 105 խաղի, որոնցում 15 գոլ է խփել:

Բելառուսի նախորդ առաջնությունում «Գորոդեան» զբաղեցրել է 9-րդ տեղը:

Լուսանկար

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում