Նոր հնարավորություն․ Պատրիս Էվրան կխաղա Պրեմիեր լիգայում

Նոր հնարավորություն․ Պատրիս Էվրան կխաղա Պրեմիեր լիգայում

Պաշտպան Պատրիս Էվրան, ով աշնանը հեռացել էր «Մարսելից» և դարձել ազատ գործակալ, հանդես է գալու «Վեսթ Հեմ Յունայթեդի» կազմում։ Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 36-ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը։ Նոր ակումբում Էվրան հանդես է գալու «27» համարի մարզահագուսոտվ։

«Շնորհակալ եմ «Վեսթ Հեմին» այս հնարավորության համար։ Շնորհակալ եմ ակումբին, սեփականատիրոջը, գլխավոր մարզչին, նոր թիմակիցներիս, գործակալիս և եղբորս։ Պարզապես երջանիկ եմ այստեղ հայտնելու համար։ «Վեսթ Հեմի» բանակցություններն ամենաարագն էին իմ կարիերայում, քանի որ երկկողմանի հետաքրքրվածություն կար»,-ասել է Էվրան։

Հիշեցնենք, որ մինչև 2018 թվականի հունիսի 30-ը Էվրան իրավունք չունի մասնակցելու եվրագավաթային խաղերի։ Ֆրանսիացին որակազրկվել էր նոյեմբերին կայացած «Մարսել» – «Վիտորիա Գիմարայեշ» հանդիպման ժամանակ ոտքով երկրպագուներից մեկին հարվածելու համար։ Այդ միջադեպից հետո «Մարսելը» խզել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում