Ազարը ճանաչվել է բելգիացի լավագույն լեգիոներ

Ազարը ճանաչվել է բելգիացի լավագույն լեգիոներ

«Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը ճանաչվել է 2017 թվականի բելգիացի լավագույն լեգիոներ:

Քվեարկության արդյունքում 27-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Կևին Դե Բրյունեից («Մանչեսթեր Սիթի»), Դրիս Մերտենսից («Նապոլի») ու Ռոմելու Լուկակուից («Մանչեսթեր Յունայթեդ»),- գրում է «FourFourTwo»-ն:

«Մրցանակը կտայի Մերտենսին, նա արտակարգ տարի անցկացրեց: Իր համար անսովոր կենտրոնական հարձակվողի դիրքում նա բազմաթիվ գոլեր խփեց: Սա իմ առաջին մրցանակն է Բելգիայում և հավանաբար վերջինը չէ»,- ասել է Ազարը:

Նշենք, որ վերջին 2 տարիներին արտասահմանում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ էր ճանաչվել Դե Բրյունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում