Որքա՞ն գումար է Նեյմարը վաստակում գովազդային գրառման համար

Որքա՞ն գումար է Նեյմարը վաստակում գովազդային գրառման համար

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դարձել է սոցիալական ցանցերում գովազդային գրառում կատարելու համար ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Blinkfire» կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, որպեսզի գնահատի նմանատիպ գովազդներից բրազիլացու ստացած եկամուտները:

Այսպես, 26-ամյա ֆուտբոլիստը մեկ գովազդային գրառման համար ստանում է միջինը 459 հազար եվրո: Համեմատության համար նշվում է, որ գրեթե այդքան արժե Աշխարհի առաջնության եզրափակչում գովազդային տեսահոլովակի ցուցադրությունը:

Սոցիալական կայքերում ֆուտբոլիստներից ամենամեծ եկամուտը նախկինում ստանում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու մեկ գրառումը գնահատվում է 350 հազար եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում