Սալահ. Գիտեի, որ «Լիվերպուլում» շատ գոլեր եմ խփելու

Սալահ. Գիտեի, որ «Լիվերպուլում» շատ գոլեր եմ խփելու

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ զարմացած չէ իր արդյունավետությունից: Եգիպտացին Պրեմիեր լիգայի 25 խաղում արդեն 21 գոլ է խփել:

«Ինձ մեծամիտ չհամարեք, բայց ես գիտեի, որ «Լիվերպուլում» շատ գոլեր եմ խփելու: Երեք տարի առաջ «Չելսիում» այդպես էլ իրական հնարավորություն չստացա, սակայն վերադարձա Անգլիա և լավ ելույթներ եմ ունենում:

«Ռոմայում» ինձ շատ լավ էի զգում, սակայն միշտ փորձում եմ նոր մարտահրավերներ գտնել և օգտագործել հնարավորություններս: Մանկուց սիրել եմ «Լիվերպուլը» և միշտ երազել այս թիմում խաղալու մասին»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում