«Ալաշկերտը» բրազիլացի նորեկ ունի

«Ալաշկերտը» բրազիլացի նորեկ ունի

«Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ,- գրում է երևանցիների պաշտոնական կայքը:

20-ամյա կիսապաշտպանն «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում: Օդաիլսոնը հաջող փորձաշրջան է անցել Հայաստանի չեմպիոնի կազմում Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքի ընթացքում:

««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ հնարավորինս օգնել նոր թիմիս և առաջընթաց գրանցել»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Օդաիլսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում