Ինչպե՞ս 2 ժամում նոր թիմ դառնալ. փոխչեմպիոնի կտրուկ քայլը

Ինչպե՞ս 2 ժամում նոր թիմ դառնալ. փոխչեմպիոնի կտրուկ քայլը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) երեկ տրանսֆերների փոխանակումների վերջին օրն է եղել: Ամենաակտիվը եղել է փոխչեմպիոն «Կլիվլենդը», որը գրեթե կիսով չափ փոխել է թիմի կազմը:

«Կավալյերսից» հեռացել են Դուեյն Ուեյդը, Այզեա Թոմասը, Ջեյ Կրաուդերը, Իման Շամպերտը և Չենինգ Ֆրայը: Այզեան ու Ֆրայը տեղափոխվել են «Լոս Անջելես Լեյկերս», իսկ նրանց փոխարեն հակառակ ուղղությամբ են մեկնել Ջորդան Կլարկսոնն ու Լերի Նենս կրտսերը:

«Նյու Յորք Նիքսի» ու «Յուտա Ջազի» հետ հեռակի փոխանակման արդյունքում «Կլիվլենդին» են միանալու նաև Ռոդնի Հուդը և Ջորջ Հիլը: Կրաուդերը կխաղա «Յուտայում», իսկ Շամպերտը` «Սակրամենտոյում»:

Դուեյն Ուեյդը վերադարձել է իր հարազատ թիմ` «Մայամի Հիթ»: Նրա փոխարեն NBA-ի փոխչեմպիոնը ստանալու է դրաֆտի երկրորդ փուլում ընտրության հնարավորություն:

Նշենք, որ Կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայում «Կավսը» ներկայումսը զբաղեցնում է 3-րդ տեղը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում