Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքի չեմ ցանկանում մեղադրել

Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքի չեմ ցանկանում մեղադրել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին: 29-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ վիրավորված չէ նրան Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակելու որոշման համար:

«Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել կամ ինչ-որ մեկին մեղադրել: Իմ ֆուտբոլային կարիերայում նոր գլխուխ եմ սկսում: Շատ երջանիկ եմ «Արսենալում» հայտնվելու համար: Երջանիկ կլինեմ, եթե այստեղ ավելի մեծ նվաճումների հասնեմ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ապացուցելու ոչինչ չունեմ: Վայելելու եմ խաղը, ամբողջ ուժով նվիրվելու եմ թիմին, որից հետո կտեսնենք, թե ինչ նվաճումների կհասնեմ»,- Հենրիխի խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում