ՊՍԺ – «Բարսելոնա», «Բավարիա» – «Ռեալ». Փոքր ռևանշի հնարավորություն

ՊՍԺ – «Բարսելոնա», «Բավարիա» – «Ռեալ». Փոքր ռևանշի հնարավորություն

Չեմպիոնների լիգայի պատանեկան խաղարկությունում (Մ-19) կայացել է 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նախորդ մրցաշրջանում հիմնական մրցաշարում վիճելի ընթացք ու ավարտ էին ունեցել «Բարսելոնայի» ու «Պարի Սեն Ժերմենի», ինչպես նաև «Ռեալի» ու «Բավարիայի» միջև դիմակայությունները: Կատալոնացիները պատմական քամբեքի շնորհիվ հաղթել էին ընդհանուր 6:5 հաշվով, իսկ «սերուցքայինները»` 6:3 (լ.ժ.): Փարիզցիներն ու մյունխենցիները հնարավորություն են ստացել փոքր ռևանշ վերցնելու պատանեկան ֆուտբոլում: Այդ թիմերը կրկին մրցելու են միմյանց դեմ:

Սկզբունքային է լինելու նաև «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը:

Պատանեկան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները.

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Տոտենհեմ» – «Մոնակո»

«Չելսի» – «Ֆեյենորդ»

«Բավարիա» – «Ռեալ»

«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր»

«Ատլետիկո» – «Բազել»

«Պորտու» – «Զալցբուրգ»

ՊՍԺ – «Բարսելոնա»

Խաղերը կկայանան փետրվարի 20-ին ու 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում