Ինչպե՞ս սնանկությունից փրկվել տրանսֆերի 1 տոկոսը ստանալու շնորհիվ

Ինչպե՞ս սնանկությունից փրկվել տրանսֆերի 1 տոկոսը ստանալու շնորհիվ

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էմերիկ Լապորտի տրանսֆերը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն «քաղաքայինների» ու Բիլբաոյի «Ատլետիկի», այլև «Աժենի» համար: Ֆրանսիական այդ ակումբը ստացել է գործարքի 1 տոկոսը, ինչը նրանց փրկել է սնանկությունից,- գրում է transfermarkt.de-ն:

Հենց այդ թիմում է ֆրանսիացի խաղացողը կատարել ֆուտբոլային իր առաջին քայլերը: Նա «Աժենում» է խաղացել է 6-16 տարեկան հասակում: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 65 միլիոն եվրո, որից 1 տոկոսը` 650 հազարը փոխանցվել է «Աժենի» հաշվին:

«Այդ գումարն անսպասելիորեն մեր դուռը թակեց: Հիանալի պարգև մեր աշխատանքի համար: Առանց այդ միջոցների ստիպված էինք լինելու մրցաշրջանի ավարտից հետո փակել ակումբը: Մենք չէինք կարողանա վճարել պարտքերը»,- ասել է ֆրանսիական ակումբի սեփականատեր Ժան Կլոդ Բրունելը:

Ներկայումս «Անժենը» հանդես է գալիս Ֆրանիսիայի 8-րդ դիվիզիոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում