«Շիրակը» նորեկներ ունի
10/02/2018 14:37
Նմանատիպ
«Շիրակը» շարունակում է նախապատրատվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցաշրջանին։
Գյումրեցիների կազմ են վերադարձել կենտրոնական պաշտպան, սերբ Մարկո Պրլևիչը և հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստների պայամանագերը նախատեսված է մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը։
Հինգ տարվա պայմանագիր է ստորագրվել Ռաֆիկ Միսակյանի հետ, որը 12 տարեկանում տեղափոխվել էր «Բանանց» «Շիրակի» մանկապատանեկան թիմից։
«Շիրակը» նաև երեք տարվա պայմանագիր է կնքել 21-ամյա ձախ պաշտպան Ժիրայր Մարգարյանի հետ, ով մինչ գյումրեցիներին միանալը հանդես էր գալիս «Բանանցում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում