Արաս Օզբիլիս․ «Շերիֆ» տեղափոխությունն ինձ համար հետընթաց չէ

Արաս Օզբիլիս․ «Շերիֆ» տեղափոխությունն ինձ համար հետընթաց չէ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշից» մոլդովական «Շերիֆ» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

««Շերիֆը» Մոլդովայի ամենամեծ ակումբն է, որը կանոնավոր մասնակցում է եվրագավաթներին։ Ինձ համար դա կարևոր գործոն էր տեղափոխության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու հարցում։

Արդյո՞ք սա հետընթաց է, քանի որ ես խաղացել եմ «Սպարտակում» և «Բեշիկթաշում»․․․ Երբ երիտասարդ տարիքում խաղում էի «Այաքսում», իսկ հետո երկու մեծ ակումբներում, չէի մտածում, որ մեկ քայլ հետ կատարելուց հետո չես կարող երկու քայլ առաջ կատարել։ Դրա համար «Շերիֆ» տեղափոխությունը հետընթաց չեմ համարում։ Կարծում եմ՝ սա քայլ առաջ է, քանի որ «Բեշիկթաշում» խաղաժամանակ չէի ստանում, իսկ այստեղ տեղափոխվել եմ խաղալու և թիմին օգնելու մտադրությամբ»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «Շերիֆի» մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում