«Արսենալը» պարտվեց հյուսիսլոնդոնյան դերբիում (տեսանյութ)

«Արսենալը» պարտվեց հյուսիսլոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի առանցքային խաղերից մեկը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում․ «Տոտենհեմը» հյուրընկալեց «Արսենալին»։ Հյուսիսլոնդոնյան դերբիում արձանագրվեց միայն մեկ գոլ՝ 49-րդ րոպեին դաշտի տերերի համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով գլխով եզրափակեց Բեն Դևիսի հաշվենկատ փոխանցումը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր, սակայն երկրորդ կեսում՝ 65-րդ րոպեին, խաղադաշտում տեղը զիջեց Ալեքսանդր Լյակազետին։

Այս հաղթանակից հետո «Տոտենհմեն» ունի 52 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական, սակայն տուրի արդյունքներով Մաուրիսիո Պոչետինոյի թիմին շրջանցելու հնարավորություն ունեն «Լիվերպուլը» և «Չելսին»։ «Արսենալը» մնաց 45 միավորով՝ 6-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում