USD
EUR
RUB

Ի՞նչ է պետք իմանալ «Բազել» - «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ

 
 
 

«Բազելը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն հանդիպել է մանչեսթերյան ակումբի․ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո հերթը «Մանչեսթեր Սիթիին» է: 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին 4 դիմակայություններում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է 3 անգամ: Բացառություն էր 2015-16թթ. մրցաշրջանը, երբ Մանուել Պելեգրինիի թիմը հասավ կիսաեզրափակիչ: «Բազելը» 2 անգամ (2012-ին և 2015-ին) հասել է այս փուլ, երկու անգամ էլ դուրս մնացել հետագա պայքարից: 

Փաստեր թիմերի վերաբերյալ 

«Բազել»

  • «Բազելը» երրորդ անգամ է խաղում 1/8 եզրափակչում: 2011-12թթ. մրցաշրջանում շվեյցարացիները սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեցին «Բավարիային», բայց հետո 0:7 հաշվով պարտվեցին Մյունխենում՝ կրելով եվրագավաթներում իրենց խոշորագույն հաշվով պարտությունը: 2014-15թթ. մրցաշրջանում «Բազելը» սեփական դաշտում 1:1 խաղաց «Պորտուի» դեմ, իսկ պատասխան խաղում պարտվեց 0:4 հաշվով: 
  • «Բազելն» այս մրցաշրջանում արդեն հաղթել է մանչեսթերյան ակումբի՝ խմբային փուլի 5-րդ տուրում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Շվեյցարացիները A խմբից երկրորդ տեղով են դուրս եկել՝ վաստակելով 12 միավոր: Խմբային փուլում սա նրանց լավագույն ցուցանիշն է: 
  • Նախքան «Բենֆիկայի» նկատմամբ երկրորդ տուրում 5:0 հաշվով տարած հաղթանակը (ՉԼ-ում «Բազելի» ամենախոշոր հաշվով գրանցած հաղթանակը) Ռաֆայել Վիկի թիմը եվրաարենայում 9 խաղ չէր հաղթել (Ո3 Պ6): Ավելի ստույգ՝ 2016-ի փետրվարի 25-ին «Սենտ Էտյենի» դեմ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո:
  • Եվրագավաթների վերջին 5 խաղերում «Սանկտ-Յակոբ Պարկում» շվեյցարացիները 3 անգամ պարտվել են, իսկ վերջին 10 խաղում «Բազելը» 3 հաղթանակ է տարել և 4 անգամ պարտվել։ 2013-14թթ․ մրցաշրջանից սկսած նրանք սեփական դաշտում եվրագավաթների 25 խաղերից ընդամենը 6-ում են պարտվել: 
  • Անգլիական ակումբների դեմ «Բազելի» վիճակագրությունը՝ Հ7 Ո8 Պ13 (սեփական դաշտում Հ6 Ո3 Պ5):
  • Անգլիական թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում «Բազելի» վիճակագրությունը՝ Հ1 Պ4: Միակ հաղթանակը գրանցվել է 2012-13թթ. մրցաշրջանում՝ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ դիմակայությունում (2:2 արտագնա խաղում, 2:2 սեփական դաշտում, հաղթանակ 11-մետրանոց հարվածաշարում): «Բազելը» հաջորդ փուլում պարտվել է «Չելսիին» (1:2 սեփական դաշտում, 1:3 արտագնա խաղում), իսկ դրանից հետո անգլիացիների հետ եվրագավաթների եզրափակիչ փուլում չի խաղացել:

      

«Մանչեսթեր Սիթի»

  • «Մանչեսթեր Սիթին» վերջին 4 մրցաշրջաններում խաղացել է 1/8 եզրափակչում: 2016-17թթ. մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը զիջել է «Մոնակոյին» արտագնա խաղում խփած գոլերի կանոնով (5:3 սեփական դաշտում և 1:3 արտագնա խաղում) և երրորդ անգամ դուրս մնացել այդ փուլից: Մինչև այդ «Սիթին» «Բարսելոնային» պարտվել է 2013-14թթ․ մրցաշրջանում (0:2 սեփական դաշտում և 1:2 արտագնա խաղում) և 2014-15թթ. խաղարկությունում (1:2 սեփական դաշտում և 0:1 արտագնա խաղում): Միակ հաղթանակը գրանցվել է Կիևի «Դինամոյի» նկատմամբ 2015-16թթ. խաղարկությունում (3:1 սեփական դաշտում և 0:0 արտագնա խաղում):
  • Ուշագրավ է, որ միայն 2015-16թթ. մրցաշրջանում է «Մանչեսթեր Սիթին» խմբում առաջին տեղը գրավել և միայն այդ մրցաշրջանում հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը:
  • «Մանչեսթեր Սիթին» նախկինում Շվեյցարիան ներկայացնող ակումբների հետ չի խաղացել:
  • Ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» խմբային փուլի առաջին 5 խաղում հաղթել է, իսկ հետո արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել «Շախտյորին»: Արտագնա մյուս հանդիպումներում հաղթել է «Ֆեյենորդին» (4:0) և «Նապոլիին» (4:2)։ Եվրագավաթների արտագնա վերջին 10 խաղում «քաղաքայինները» հաղթել են 3 անգամ (Հ3 Պ4): 

     

Թիմերի միջև եղած կապը

  • «Բարսելոնան» գլխավորելու ընթացքում Խոսեպ Գվարդիոլան 2 խաղ է անցկացրել «Բազելի» դեմ՝ Չեմպիոնների լիգայի 2008-09թթ խաղարկության խմբային փուլում (5:0 արտագնա խաղում և 1:1 սեփական դաշտում): Այդ մրցաշրջանում կատալոնացիները հաղթել են Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում։
  • Եվրաարենայում խփած 6 գոլերից 3-ը Ֆաբիան Ֆրայը խփել է Անգլիայում։ Այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած առաջին գոլը (3:3) 2011-ի սեպտեմբերին: Ֆրայն աչքի է ընկել նաև ՈւԵՖԱ-ի Գավաթի 2012-13թթ. խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (2:2) և Չեմպիոնների լիգայի 2014-15թթ. խմբային փուլի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը (1:1):
  • Կայլ Ուոքերը «Տոտենհեմի» կազմում Եվրոպա լիգայի 2012-13թթ. խաղարկության 1/4  եզրափակչում պարտվել է «Բազելին»:
  • Ֆերնանդինյոն «Շախտյորի» կազմում գոլ է խփել «Բազելին» (2:1) Չեմպիոնների լիգայի 2012-13թթ. խաղարկության խմբային փուլում:
  • 2007-ի դեկտեմբերին Վենսան Կոմպանին «Համբուրգին» օգնել է ոչ-ոքի խաղալ «Բազելի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթում (1:1): 
  • Ռիկի վան Վոլֆսվինկելի գոլը ապահովել է «Սպորտինգի» հաղթանակը «Սիթիի» դեմ (3:2) 2011-12թթ. մրցաշրջանի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում:  

Միասին են խաղացել

  • Ժոֆրուս Սերեյ Դյեն և Յայա Տուրեն (Կոտ-դ՛ Իվուար, 2013-2015)։
Լրահոս
Պաշտոնական. Վենգերը հեռանում է «Արսենալից» Անդրադարձեր և Մոյզես. «Չելսիի» արտագնա հաղթանակը (տեսանյութ) «Ատլետիկոն» խոշոր հաշվով պարտվեց (տեսանյութ) «Ռեալ» - «Ատլետիկ». Մադրիդցիները խաղավերջում փրկվեցին պարտությունից (տեսանյութ) Իտալիայի չեմպիոնական պայքարն ավելի սրվեց, թրիլեր Ֆլորենցիայում, այլ արդյունքներ (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդը» ամրապնդվեց երկրորդ տեղում (տեսանյութ) Ագուերոյի համար մրցաշրջանն ավարտված է Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը (տեսանյութ) Վերջին 16 տարում առաջին անգամ «Բարսելոնայի» կազմում ակումբի սան չի եղել Անգլիայի առաջնության խորհրդանշական հավաքականը Ձեռքով գոլի պատճառով «Բարսելոնան» չհաղթեց «Սելտային» (տեսանյութ) Թենիսային հաշիվ. «Բավարիան»` Գերմանիայի գավաթի եզրափակչում (տեսանյութ) Վիդալի համար մրցաշրջանն ավարտված է Պատմության մեջ առաջին անգամ «Ալաշկերտը»` գավաթի եզրափակչում (տեսանյութ) «Ռեալ» - «Յուվենտուս» խաղի մրցավարը լուրջ սպառնալիքների է ենթարկվում Նեյմար. Ամենածանր պահին Մեսսին օգնեց ինձ Եվրոպայի առաջնության կմեկնի հունահռոմեական ոճի 7 հայ ըմբիշ Վասկես. Մարդիկ նախանձում են «Ռեալին» Յուրա Մովսիսյանի սկանդալային նորամուտը (տեսանյութ) ՊՍԺ-ն ջախջախեց «Մոնակոյին» և դարձավ Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ) Իսկոյի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Մալագային» (տեսանյութ) Հռոմեական դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդի» պարտության արդյունքում «Մանչեսթեր Սիթին» այսօր դարձավ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ) «Ատլետիկոն» հաղթեց «Լևանտեին», Տորրեսը դարձավ հոբելյանական գոլի հեղինակ (տեսանյութ) Ռուրյան դերբիում «Շալկեն» հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ, լուսանկարներ) Բարձրագույն խումբ․ հետնապահները հաղթողին չորոշեցին (տեսագրություն) «Միլանը» և «Նապոլին» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ) «Արսենալը» պարտվեց «Նյուքասլին» և գրեթե զրկվեց 4-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունից (տեսանյութ) «Ինտերն» ու «Ատալանտան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ) Եվս մեկ քայլ դեպի չեմպիոնությունը․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ) «Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ) «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Բորնմուտին» (տեսանյութ) Կիպրոսի Մ-15 հավաքականը՝ Զարգացման մրցաշարի հաղթող «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային» և ռեկորդ սահմանեց (տեսանյութ) Զիդան․ Զայրացնում է, որ 11-մետրանոցը որակում են որպես գողություն Լինեկեր․ Բուֆֆո՛ն, հանգստանալու ժամանակն է Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականները պարտվեցին «Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Գանձասար Կապանի» հետ, «Բանանցը» միացավ չեմպիոնական պայքարին (տեսանյութ) «Չելսին» կամային հաղթանակ տոնեց, Ժիրուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) Վարդան Մինասյան. Յուրա Մովսիսյանը կհրավիրվի հավաքական, եթե իր որակները ցույց տա
Ամենաընթերցված
website by Sargssyan