Փաստեր, որոնք «Ռեալ» – ՊՍԺ խաղն ավելի սպասելի են դարձնում

Փաստեր, որոնք «Ռեալ» – ՊՍԺ խաղն ավելի սպասելի են դարձնում

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում անհաջող ելույթներից հետո մրցաշրջանը փրկելու մեկ հնարավորություն ունի՝ երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Սակայն աստղային հարձակվողներով համալրված «Պարի Սեն Ժերմենն» էլ իր հաշվարկներն ունի։

1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղը կայանալու է այսօր, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Ներկայացնում ենք դիմակայության վերաբերյալ ամենաուշագրավ և առանցքային փաստերն ու վիճակագրական տվյալները։

  • «Ռեալը» H խմբից երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ փուլ՝ զիջելով միայն «Տոտենհեմին»: Հետաքրքիր է, որ անցյալ մրցաշրջանում էլ մադրիդցիները երկրորդն էին խմբում: ՊՍԺ-ն մեկնարկային 5 տուրում հաղթանակներ տոնեց ու իր քառյակում շրջանցեց «Բավարիային»:
  • «Ռեալը» վերջին 7 մրցաշրջանում առնվազն կիսաեզրափակիչ է դուրս եկել, այն դեպքում, երբ Փարիզի թիմը մեկ տարի առաջ դուրս մնաց 1/8 եզրափակչից: 

Նախորդ հանդիպումները

  • «Ռեալը» և ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խմբային փուլից հետո չեն հանդիպել: Փարիզում թիմերը 0:0 հաշվով էին բաժանվել, իսկ Մադրիդում՝ 35-րդ րոպեին Նաչոյի խփած գոլի շնորհիվ հաղթել էին դաշտի տերերը (1:0): Իսպանական թիմն ադ ժամանակ առաջինն էր խմբում և ՊՍԺ-ին շրջանցեց 2 միավորով: 
  • Ավելի վաղ ՊՍԺ-ն երկու անգամ անընդմեջ «Ռեալին» դուրս է թողել եվրագավաթներից՝ ՈւԵՖԱ-ի գավաթի 1992-93թթ. խաղարկության 1/4 եզրափակչից (1:3 արտագնա խաղում, 4:1 սեփական դաշտում) և 1993-94թթ. մրցաշրջանի Գավաթակիրների գավաթի 1/4 եզրափակչից (1:0 արտագնա խաղում, 1:1 սեփական դաշտում):
  • 1994-ի մարտի 3-ին ամեն ինչ վճռեց Ջորջ Վեայի խփած գնդակը․ Արթուր Ժորժի սաները հյուրընկալվելիս Վիսենտե դել Բոսկեյի «Ռեալին» հաղթեցին նվազագույն հաշվով: Ուշագրավ է, որ մադրիդցիների համար դա միակ տնային պարտությունն է ֆրանսիական թիմերից:

Փաստեր և վիճակագրություն

«Ռեալ»

  • «Ռեալը» 8-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունի: Մադրիդցիների 1/8 եզրափակիչների վիճակագրությունը՝ Հ8 Պ6: Թիմն այդ փուլում 6 անգամ անընդմեջ պարտվել է 2005-10 թվականներին: 
  • Չեմպիոնների լիգայում սեփական դաշտում անցկացրած վերջին 39 խաղում «Ռեալը» 33 հաղթանակ է տոնել: Միակ պարտությունը կրել է «Շալկեից» (3:4) 2014-15թթ. խաղարկության 1/8 եզրափակչում, բայց երկու խաղերի արդյունքում կարողացել է հաղթել՝ 5:4: 
  • Ընթացիկ մրցաշրջանում Զինեդին Զիդանի սաները սեփական դաշտում 7 միավոր են վաստակել: Նախ 3:0 հաշվով հաղթել են ԱՊՕԵԼ-ին, ապա 1:1 խաղացել «Տոտենհեմի» դեմ, իսկ խմբային փուլի եզրափակիչ տուրում 3:2 հաշվով հաղթել են «Բորուսսիային»: 
  • Կրիշտիանու Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, ով կարողացել է գոլ խփել խմբային 6 տուրերում: 6 խաղում պորտուգալացին 9 գոլ է խփել: 
  • Եվրագավաթների վերջին 25 խաղում «Ռեալը» 2 պարտություն է կրել: Վերջինը գրանցվել է խմբային փուլի 4-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղում (1:3): «Ռեալն» այդ ընթացքում նաև 17 հաղթանակ է տարել ու 6 անգամ ոչ-ոքի խաղացել: 
  • ՊՍԺ-ի հետ վերը նշված խաղերը վերջինն էին ֆրանսիական թիմերի դեմ: Ֆրանսիան ներկայացնող թիմերի դեմ հանդիպումների առանց պարտության ձգվող շարքը 9 խաղից է բաղկացած (Հ6 Ո3): Վերջին պարտությունը գրանցվել է 2010-ին, երբ «Ռեալը» 1/8 եզրափակչում նվազագույն հաշվով պարտվել է Լիոնում (ընդհ. 1:2): Ֆրանսիական թիմերի դեմ հաղթանակած խաղերում խփած և բաց թողած գոլերի տարբերությունը շատ տպավորիչ է՝ 15:0։ 
  • «Ռեալը» ֆրանսիական թիմերի դեմ խաղերում արդեն 5 հանդիպում անընդմեջ գոլ բաց չի թողնում: Մադրիդցիներն իրենք 10 գոլ են խփել, 4 հաղթանակ տոնել ու 1 ոչ-ոքի գրանցել: 
  • 1994-ին «Պարի Սեն Ժերմենի» հաղթանակը միակ տնային պարտությունն է «Ռեալի» համար Ֆրանսիան ներկայացնող թիմերի դեմ վերջին 14 հանդիպումներում (Հ10 Ո3): Այդպիսի վերջին 4 հանդիպումներում մադրիդցիները հաղթել են: 
  • Իսպանական թիմը ՊՍԺ-ի դեմ երկխաղյա 2 դիմակայություններում պարտվել է, իսկ եզրափակիչ փուլում ֆրանսիական թիմերի դեմ խաղերի վիճակագրությունն այսպիսին է՝ Հ3 Պ4: Նման վերջին հակամարտությունը 2010-11թթ. խաղարկության 1/8 եզրափակչում էր՝ «Ռեալը» ընդհանուր 4:1 հաշվով հաղթեց «Լիոին» (արտագնա 1:1, սեփական դաշտում՝ 3:0): 

«Պարի Սեն Ժերմեն» 

  • ՊՍԺ-ն 6-րդ անգամ անընդմեջ և 6-րդ անգամ ընդհանուր հաշվով խաղում է 1/8 եզրափակչում: Առաջին 4 դեպքում թիմին հաջողվել է առաջ անցնել, իսկ 2017-ին ցավալի պարտություն է կրել: Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն Փարիզում 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային», բայց արտագնա խաղում պարտվեց 1:6 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Կատալոնական թիմին հաղթել օգնեց փարիզցիների ներկայիս աստղ Նեյմարն իր դուբլով ու գոլային փոխանցմամբ: Մրցաշարի պատմության մեջ երբևէ որևէ թիմ 4 գնդակի առավելությամբ առաջին խաղում հաղթելուց հետո նման պարտություն չէր կրել:
  • Դա փարիզցիների վերջին այցն էր դեպի Իսպանիա, որտեղ նրանք հետևյալ վիճակագրությունն ունեն՝ Հ4 Ո2 Պ7: Իսպանիայում անցկացրած վերջին 4 խաղերում ՊՍԺ-ն պարտվել է՝ 3 անգամ «Բարսելոնային», 1 անգամ «Ռեալին»:
  • 6-րդ տուրում «Բավարիայից» կրած պարտությունը (1:3) ՊՍԺ-ին խոչընդոտեց հաղթել խմբային փուլի բոլոր խաղերում: Միևնույն ժամանակ փարիզյան թիմը խմբային փուլում 25 գոլ է խփել՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ։
  • Չեմպիոնների լիգայի վերջին 12 արտագնա խաղերում ՊՍԺ-ն 7 հաղթանակ է տոնել և 1 ոչ-ոքի գրանցել: Ընթացիկ խաղարկությունում արտագնա խաղերում Ունաի Էմերիի սաները հաղթել են «Սելտիկին» (5:0) և «Անդերլեխտին» (4:0): 
  • Իսպանիան ներկայացնող թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում ՊՍԺ-ի վիճակագրությունը՝ Հ5 Պ3: Փարիզյան թիմը 3 պարտությունն էլ կրել է «Բարսելոնայից»՝ անցյալ մրցաշրջանի 1/8 եզրափակչում, 2015 և 2013 թվականներին 1/4 եզրափակիչներում:
  • ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչների առաջին խաղերում երբևէ չի պարտվել՝ Հ4 Ո1:

Թիմերի միջև եղած կապը

  • Զիդանը 4 անգամ խաղացել է ՊՍԺ-ի դեմ, երբ հանդես է եկել «Բորդոյում» և «Յուվենտուսում» (Հ2 Ո1 Պ1):
  • Էմերին 2 անգամ խաղացել է «Կաստիլյայի» դեմ, երբ հանդես է եկել «Տոլեդոյի» կազմում (Հ2): Արդեն «Ալմերիայի», «Վալենսիայի» և «Սևիլյայի» մարզիչ դերում Էմերին 20 անգամ դիմակայել է «Ռեալին» և ընդամենը 5 հաղթանակ տոնել՝ Ո1 Պ14: ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի 2014 թվականի խաղարկության ժամանակ նրա «Սևիլյան» 0:2 հաշվով պարտվեց «Ռեալին»:
  • Անխել Դի Մարիան 2010-2015թթ. «Ռեալի» կազմում 124 խաղ է անցկացրել Լա լիգայի շրջանակներում, 22 գոլ խփել: 2014-ին «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների իր 10-րդ գավաթը, իսկ Անխելը ճանաչվեց «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
  • Լասսանա Դիարան 2008-13թթ. «Ռեալի» կազմում 87 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, 2011-ին նվաճել երկրի գավաթը, իսկ ոսկին՝ հաջորդ մրցաշրջանում:
  • Դանի Ալվեսը «Յուվենտուսի» կազմում 1:4 հաշվով պարտվել է «Ռեալին» նախորդ մրցաշրջանի եզրափակչում։
  • Յուլիան Դրակսլերը «Վոլֆսբուրգի» հետ 2:0 հաշվով «Ռեալին» հաղթել է 2015-16թթ. խաղարկության 1/4 եզրափակչում: Իսպանիայում ևս Յուլիանը խաղադաշտում է եղել, երբ Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ է բերել մարդիդցիներին և ճանապարհ բացել դեպի կիսաեզրափակիչ (3:0):
  • «Լանսի» առաջին թիմում Ռաֆայել Վարանի նորամուտը տեղի է ունեցել Ֆրանսիայի գավաթի խաղարկության ՊՍԺ-ի դեմ արտագնա խաղում: 2011-ի հունվարին նրա թիմը պարտվել է 1:5 հաշվով, իսկ փետրվարին Վարանը «Լանսին» օգնել է գոլազուրկ ոչ-ոքի խաղալ արդեն Փարիզում:
  • Կարիմ Բենզեման «Լիոնի» կազմում 7 խաղ է անցկացրել ՊՍԺ-ի դեմ (Հ4 Ո2 Պ1): 2008-ի մայիսին նրա օգնությամբ լիոնցիները փարիզցիներին 1:0 հաշվով հաղթել են ու արժանացել Ֆրանսիայի գավաթին:
  • Ալֆոնս Արեոլան վարձավճարի դիմաց խաղացել է «Վիլյառեալում»: 2015-ի դեկտեմբերին նա Իսպանիայի առաջնությունում թիմին օգնել է հաղթել «Ռեալին» (1:0):

Հավաքականի խաղընկերներ

  • Կազեմիրո, Մարսելո, Տյագո Սիլվա, Մարկինյոս, Դանի Ալվես, Լուկաս Մոուրա, Նեյմար (Բրազիլիա)
  • Ռաֆայել Վարան, Կյուրզավա, Ադրիեն Ռաբիո, Կիլիան Մբապե, Լասանա Դիարա (Ֆրանսիա)
  • Թոնի Կրոս, Քևին Տրապ, Յուլիան Դրակսլեր (Գերմանիա)

Միասին են խաղացել

  • Բորխա Մայորալ, Յուլիան Դրակսլեր («Վոլֆսբուրգ» 2016)
  • Սերխիո Ռամոս, Դանի Ալվես («Սևիլյա» 2003-05թթ․)

Խաղացել են Ֆրանսիայում

  • Կարիմ Բեզնեմա («Լիոն» 2005-09թթ․)
  • Ռաֆայել Վարան («Լանս» 2010-11թթ․)

Խաղացել են Իսպանիայում

  • Յուրի Բերչիչե («Վալյադոլիդ» 2009-10թթ․, «Ռեալ Յունիոն» 2010-12թթ․, «Էյբար» 2012-14թթ․, «Ռեալ Սոսյեդադ» 2014-17թթ․)
  • Նեյմար («Բարսելոնա» 2013-17թթ․)
  • Ալֆոնս Արեոլա («Վիլյառեալ» 2015-16թթ․)
  • Դանի Ալվես («Սևիլյա» 2002-08թթ․, «Բարսելոնա» 2008-16թթ․)
  • Տյագո Մոտա («Բարսելոնա» 2001-07թթ․,«Ատլետիկո» 2007-08թթ․)։

 

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում