«Միլանը» ջախջախեց «Սպալին» (տեսանյութ)

«Միլանը» ջախջախեց «Սպալին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի հետնապահներից «Սպալին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ Ջենարո Գատուզոյի սաները 4 անպատասխան գոլ խփեցին․ դուբլ ձևակերպեց Պատրիկ Կուտրոնեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկաս Բիլյան և Ֆաբիո Բորինին։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 38 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Սպալը» մնաց 17 միավորով՝ 18-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Սպալ» – «Միլան»՝ 0։4
Գոլերը՝ Կուտրոնե 2՛, 65՛, Բիլյա 73՛, Բորինի 90՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում