Գրիզմանի արագ գոլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Գրիզմանի արագ գոլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մալագայի» նկատմամբ։ «Լա Ռոսալեդա» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 40-րդ վայրկյանին խփեց Անտուան Գրիզմանը։

Այժմ «Ատլետիկոն» ունի 52 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Մալագան» 13 միավորով վերջին տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում