USD
EUR
RUB

Լրագրողներն իրենց ուժերը փորձեցին լեռնադահուկային սպորտում

 
 

Մինչ կորեական Փհենչհանում լեռնադահուկորդները փորձում են նվաճել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները, հայ լրագրողները սեփական մաշկի վրա զգացին լեռներից իջնելու հաճույք-փորձությունը։ «Ծաղկաձորի ճոպանուղին» և «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպությունն այսօր լրագրողներին ներկայացրին լեռնադահուկային սպորտի կանոնները և ուսուցում կազմակերպեցին։ 

Ճոպանուղու աշխատակցներից Մհեր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ծաղկաձոր հաճախում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, սակայն մեծամասնությունը ռուսները և իրանցիներն են․

«Ճոպանուղին օրական 2000-3000 մարդու է սպասարկում։ Փետրվարի 17-24-ը ռուսների մոտ արձակուրդներ են, և զբոսաշրջիկների մեծ հոսք ենք սպասում դեպի Ծաղկաձոր։ Իսկ մարտ ամսին ավելի շատ իրանցիներ են գալիս։ Ունենք 3 բարդության սահուղիներ՝ ընդհանուր 33 կմ երկարությամբ։ Այս տարի գործարկվել է նաև առանձին ուղի ձմեռային ամենագնացների համար»,- ասաց Մհեր Մուրադյանը։

Բացի այդ, գործարկվել է գիշերային ճոպանուղի, որը դահուկասպորտի սիրահարներին հնարավորություն է տալիս սահել նաև գիշերային ժամերին։ 

ՀԱՕԿ պաշտոնական լրատվական կայքի լրագրող Անի Գալստյանը, ով միջոցառման մասնակիցներից էր, Sport.Times.am-ի հետ զրույցում կիսվեց տպավորություններով․

«Առաջին անգամ էի սահում դահուկով, միշտ վախեցել եմ: Առաջին շրջանից հետո հասկացա, որ անգամ ինքնուրույն կարող եմ սահել լեռներից: Պարզապես պետք է ճիշտ կատարել մարզչի ցուցումները, լինել համարձակ և կստացվի: Անպայման էլի եմ սահելու»:

Հավելենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ընթացքի մեջ են Ծաղկաձորի գերժամանակակից օլիմպիական մարզահամալիրի նախագծման աշխատանքները: Բարեփոխումները կշարունակվեն նաև Ճոպանուղու տարածքում: Նախատեսվում է կառուցել 4700 մետր երկարությամբ նոր ճոպանուղի: Թեղենիսի լանջին էլ կկառուցվի լողավազան, իսկ ամռանը այցելուները հնարավորություն կունենան զբաղվելու լեռնային հեծանվասպորտով:

 

Հասմիկ Գրիգորյան

Լրահոս
«Միլանը» կարող է վարձակալել Բաթշուային, եթե Պենտեկի տրանսֆերը ձախողվի «Արարատ-Արմենիա» նոր ֆուտբոլիստ ունի «Արսենալ»-ը հայտնել է Մխիթարյանի մարզումները վերսկսելու հստակ ժամկետը Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ ՖԻՄԱ-ն լուրջ հակառակորդ է. «Ուրարտու»-ի մարզիչ Էդեն Ազարը ցանկանում է միանալ «Ռեալ»-ին Հիգուայինը «Չելսի» կտեղափոխվի այս շաբաթվա ընթացքում «Արցախ»-ը հրաժարվեց հերթական ֆուտբոլիստից «Չելսի»-ն աշխատանք կառաջարկի Չեխին Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում է «Բանանց»-ը նոր պաշտպան ունի Պետեր Չեխը կարիերան ավարտելուց հետո հնարավոր է վերադառնա «Չելսի» Պելեն գտել է նոր Պելե Երիտասարդական թիմի նախկին դարպասապահը կավարտի կարիերան «Արագած»-ը համառ պայքարում պարտվեց «Արցախ»-ին Մարիա Գևորգյանը մնում է շախմատի առաջնության առաջատարը Արման Փաշիկյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է Մարիա Գևորգյանն ամրապնդվեց առաջատարի դիրքում Գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Պետր Չեխը կավարտի կարիերան Բասկետբոլի առաջնության առաջատարը «Արագած»-ն է Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ Ջոկովիչը Ավստրալիայի առաջնությունում հաջող մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց շախմատի առաջնությունում Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է Թիմից հեռացավ «Արարատ-Արմենիա»-ի հերթական խաղացողը Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում «Յուվենթուսն» ուզում է ձեռք բերել Մոդրիչին «Արսենալ»-ը պարտվեց առանց Մխիթարյան «Արցախ»-ը նոր ֆուտբոլիստ ունի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր տնօրեն ունի Սարկիսովի թիմը կմրցի ադրբեջանական «Գաբալայի» հետ Սերբ դարպասապահը համալրեց «Արարատ-Արմենիան» Կարեն Գրիգորյանը Ռոկետաս դե Մար մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը Մխիթարյանը չի թաքցնում, որ մի օր կխաղա Ռուսաստանում. մարզական մեկնաբան ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է անցած տարվա խորհրդանշական թիմը
website by Sargssyan