Արթուր Աբրահամ․ Երկու-երեք մենամարտից հետո կավարտեմ կարիերաս

Արթուր Աբրահամ․ Երկու-երեք մենամարտից հետո կավարտեմ կարիերաս

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը անձնական գործերով մեկ շաբաթով ժամանել է Երևան։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արթուր Աբրահամը տեղեկացրել է, որ շուտով սկսելու է պատրաստվել հաջորդ մենամարտին․

«Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ»:

38-ամյա Աբրահամը արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.

«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», – ասել է բռնցքամարտիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում