Մոուրինյու․ Ես կհաղթեմ ամենակարգապահ մարզիչների պայքարում

Մոուրինյու․ Ես կհաղթեմ ամենակարգապահ մարզիչների պայքարում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ իր կարգապահության համար հատուկ մրցանակի է արժանի։

-Կցանկանայի այս մրցաշրջանում ստանալ տեխնիկական գոտում լավագույն պահվածքով աչքի ընկած մարզչի համար մրցանակ։ Ես լուրջ եմ ասում։ Շատ մրցանակներ կան՝ շաբաթվա լավագույն մարզիչ, ամսվա և այլն․․․ Պետք է նաև մրցանակ տալ այն մարզչին, ով լավագույնս է իրեն դրսևորում տեխնիկական գոտում։ Այդ մրցանակի համար քվեարկությանն էլ պետք է մասնակցեն մրցավարի օգնականները։

Գրեթե համոզված եմ, որ կհաղթեմ այդ պայքարում։ Բացի «Սաութհեմփթոնի» հետ խաղում ստացածս կարմիր քարտը, ես մրցավարական անձնակազմի չորրորդ պաշտոնյաների համար որևէ խնդիր չեմ ստեղծել։ Ես իդեալական չեմ, բայց ձգտում ունեմ և գոհ եմ իմ պահվածքից,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում