Վերատի․ «Ռեալի» հետ խաղերում հնարավորությունները հավասար են

Վերատի․ «Ռեալի» հետ խաղերում հնարավորությունները հավասար են

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին հայտարարել է, որ ինքն ու թիմակիցները պատրաստ են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությանը։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայանալու է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, փետրվարի 14-ին։

-Պատրաստ ենք «Ռեալի» հետ խաղերին։ Ամբողջ մրցաշրջանի կտրվածքով՝ շատ կարևոր հանդիպումներ են լինելու։ Սա մեծ դիմակայություն է ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ երկրպագուների համար։ Մենք հիանալի մարզադաշտում խաղալու ենք մեծագույն մրցակցի դեմ։ Պետք է հնարավորինս ուշադիր խաղանք։ Կարծում եմ՝ հնարավորությունները հավասար են։

«Ռեալում» հիանալի ֆուտբոլիստներ են խաղում, բայց մենք էլ այս մրցաշրջանում շքեղ համալրում ունենք՝ Կիլիան Մբապե և Նեյմար զույգը,- Վերատիի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում