Լրագրողների միջև պայքարում հաղթողն անփոփոխ է

Լրագրողների միջև պայքարում հաղթողն անփոփոխ է

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատային չորրորդ առաջնությունը: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Չորրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, նա վաստակել է 5,5 միավորով: Երրորդը haymedia.am կայքի լրագրող Նարեկ Վարազդատյան էր (5 միավոր): Բոլոր մրցանակակիրները ստացան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ: Իսկ մրցաշարի հաղթողին գավաթը փոխանցեց Հայաստանի շախմատի նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Լուսանկար

Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

«Մրցաշարի նպատակն է` խթանել շախմատի զարգացումը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը», – նշեց ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում