Լավագույններին չեն վաճառում․ Մոուրինյուն Դավիդ դե Խեայի տրանսֆերից հրաժարվելու մտադրություն չունի

Լավագույններին չեն վաճառում․ Մոուրինյուն Դավիդ դե Խեայի տրանսֆերից հրաժարվելու մտադրություն չունի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալը» դե Խեայի տրանսֆերը գնելու հերթական փորձն է կատարելու։

-Կարծո՞ւմ եք՝ ակումբը, որ ցանկանում է հրավիրել լավագույն ֆուտբոլիստներին, կվաճառի՞ իր աստղերին։ Նման բան անելու իմաստ չկա։ Եթե ցանկանում ես բարձր մակարդակի հասնել, պետք է հրավիրել լավագույններին, ինչպես մենք արեցինք Սանչեսի, Մատիչի, Պոգբայի և մյուսների դեպքում։ Միևնույն ժամանակ պետք է թույլ չտաս, որ քո լավագույն ֆուտբոլիստները հեռանան,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում